«Հետազոտական դպրոց» ծրագրի մեկնարկ

Հետազոտական դպրոցի նպատակը երիտասարդության շրջանում հետազոտական հմտությունների զարգացումն է՝ ի նպաստ նրանց հանրային մասնակցության։

 

Ծրագիրն անցկացվելու է ս.թ. նոյեմբերի 22-26-ը Շիրակի մարզի Թորոսգյուղի հյուրանոցային համալիրներից մեկում: Հնգօրյա դասընթացների ժամանակ հմուտ դասավանդողների օգնությամբ ընտրված մասնակիցներին կտրվեն տեսական և գործնական գիտելիքներ՝ հետազոտական հմտությունների զարգացման համար:

Դպրոցի ավարտին մասնակիցներից ձևավորված խմբերը կընտրեն համայնքային որևէ խնդիր, որի շուրջ կիրականացնեն համատեղ հետազոտություն: Ընտրված լավագույն հետազոտական աշխատանքը կտպագրվի:

Ծրագիրը նախատեսված է տնտեսագիտական, իրավաբանական, սոցիոլոգիական և հարակից բնագավառների կրթությամբ բակալավրիատի 3-4-րդ և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող  երիտասարդների համար: Ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերի երիտասարդները:

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել Դիմում-հայտը և ինքնակենսագրականի հետ միասին մինչև ս.թ. նոյեմբերի 18-ը ուղարկել compassgyumri@gmail.com  էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Հետազոտական դպրոցի դիմում-հայտ»:

«Հետազոտական դպրոց» ծրագիրն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Lրացուցիչ  հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
հեռ.՝ (
077) 190 895, (095) 160 100

Ընտրված մասնակիցները  լրացուցիչ կտեղեկացվեն
դասընթացի մանրամասների մասին
: