Աշխատանքի հնարավորություն երիտասարդների համար. Մոնիթորների ընդունում «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրում

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում իրականացնում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը:

Ծրագիրը կընդգրկի Շիրակի մարզի Աշոցք և Ախուրյան, Լոռու մարզի Թումանյան և Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան և Նոյեմբերյան խոշորացված համայնքները։ Նշված համայնքներում կիրականացվի ՏԻՄ կողմից՝ աղբահանության, լուսավորության և ներհամայնքային ճանապարհների պահպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների մոնիթորինգ, կմշակվեն հանրային քաղաքականության բարելավման առաջարկությունների փաթեթներ, աշխատանքներ կտարվեն բնակչության տեղեկացվածությունը և մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում խթանելու համար։

Մոնիթորների հավաքագրումը շարունակվելու է մինչև հուլիսի 20-ը, վերապատրաստումը ՝ մինչև հուլիսի 30-ը, իսկ մոնիթորինգային աշխատանքներն իրականացվելու են օգոստոս ամսին։

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ երիտասարդներին մասնակցելու մոնիթորինգային աշխատանքներին։ Աշխատանքը մոնիթորներին հնարավորություն կտա մոտիկից ծանոթանալու համայնքներում՝ վերը նշված երեք ոլորտներում իրականացվող գործընթացների կարգավորմանը, ըստ ոլորտների բյուջեների կազմման առանձնահատկություններին ու մեթոդներին, դրանց վերահսկման մեխանիզմներին։ Աշխատանքը վճարվելու է լրացված հարցաթերթիկների քանակին համապատասխան:

Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ: Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանին (հեռ.` +374 98 181519, Էլ. հասցե՝ drmeyan92@gmail.com):

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի բյուջեն կազմում է 24 միլիոն 986 հազար ՀՀ դրամ, որից 22 միլիոն 516 հազար դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: