Աշխատանքի հնարավորություն «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների Հայաստանում» ծրագրում

««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրամիության կողմից ֆինանսավորվող և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իր գործընկերներ «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում են «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի երկուական խոշորացված համայնքներում: Ծրագրի բյուջեն կազմում է 24986000 ՀՀ դրամ, որից 22516000 ՀՀ դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից։ Ծրագրի տևողությունը 2018 թ. հունիսի 1-ից մինչև 2019 թ․մայիսի 31-ը։

Նշված համայնքներում կիրականացվի ՏԻՄ-երի կողմից աղբահանության, լուսավորության և ներհամայնքային ճանապարհների պահպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների մոնիթորինգ, կմշակվեն հանրային քաղաքականության բարելավման առաջարկությունների փաթեթներ, աշխատանքներ կտարվեն բնակչության տեղեկացվածությունը և մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում խթանելու համար։

Ներհամայնքային ճանապարհների պահպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների մոնիթորինգի իրականացման համար ծրագրին անհրաժեշտ է համապատասխան որակավորում ունեցող տեխնիկական փորձագետ։

Աշխատանքի նկարագիրը և դիմելու պայմանները՝ այստեղ: Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 10-ը: