Արփի լիճ ազգային պարկ։ Էկոպարկ ծրագիր։

«ԷկոՊարկ» ծրագրի շրջանակներում ««Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ ծրագրային թիմը հուլիսի 24-ին այցելեց Հայաստանի հյուսիսում գտնվող ««Արփի» ազգային պարկ»՝ տեղում ծանոթանալու տարածքի էկոտուրիզմի զարգացման հնարավորությանն ու պոտենցիալին: Ծրագրային թիմին միացել էին ակտիվ քաղաքացի Արսեն Վարդանյանը, ով տարածքին քաջածանոթ է, և գիտի տարածաշրջանի գաղտնիքները և «Դեպի Հայք» ծհիմնադրամից «Կոմպասս» ՀԿ-ում կամավորություն իրականացնող, Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանող Հայկ Բագրատյանցը, ով ծրագրի շրջանակներում կօգնի զբոսաշրջիկի տեսանկյունից գնահատել տարածքի հնարավորությունները:

Պարկի աշխատակազմի կողմից ջերմ ընդունելության արդյունքում աշխատանքային այցը վերածվեց ճանաչողական-էքստրիմ տուրի: Այնուհետև Պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանի և աշխատակազմի հետ տեղի ունեցավ կառուցողական քննարկում տարածքի զարգացման տեսլականի վերաբերյալ։
Նշենք որ, «Կոմպասս» ՀԿ-ն ստանձնել է ««Արփի» ազգային պարկի» ծրագրային և տուրիզմի զարգացման ուղղությունների ռազմավարական պլանավորումը և կառավարումը։