Զեկույց․ «Աղբահանության ծառայությունների մատուցման որակի բարելավման ուղիները ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վեց խոշորացված համայնքներում»

Խոշորացված համայնքներում աղբահանության ծառայությունների բարելավման այլընտրանքների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսություն» ծրագրի և դրա «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վեց խոշորացված համայնքներում 2018թ. նոյեմբերին-դեկտեմբերին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք:

Քննարկումները, որոնց մասնակցել են հանրապետության շուրջ 300 քաղաքացի, իրականացվել են ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան (Ախուրյան և Աշոցք համայնքներ), Լոռու մարզի Վանաձոր (Ստեփանավան և Թումանյան համայնքներ) և Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան և Նոյեմբերյան համայնքներ) խոշորացված համայնքներում:

Քննարկումներն իրականացվել են «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի երեք մարզերի վեց խոշորացված համայնքներում համայնքային մի շարք ծառությունների որակի գնահատման հետազոտության, մասնագետների, այդ թվում՝ ԵՄ աջակցությամբ իրականցվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «ՀամաԶարԿ» միավորման և դրա անդամ կազմակերպությունների հետ քննարկումների, մամուլում հրապարակումների, կարծիքների և վերլուծականների հիման վրա ՄԶՄԿ փորձագետների կողմից մշակված ընդհանուր առմամբ 12 հնարավոր տարբերակների շուրջ, որոնք ներկայացված են Հավելված 2-ում:

Համահամայնքային քննարկումների ՄԶՄԿ ձևաչափը հնարավորություն է ընձեռում արձանագրել քննարկման ընթացքում հնչած յուրաքանչյուր ամփոփ միտք և առաջարկություն, ամփոփել ու վերլուծել դրանք և դնել հանրության ու որոշում կայացնողների առջև:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցության՝ երկխոսության և բանավեճի արդյունքներն ամփոփված են սույն փաստաթղթում և վստահելի տեղեկությունների աղբյուր են համայնքների զարգացմանը, համայնքային ծրագրերում և բյուջեներում երեխաների և երիտասարդների, կանանց և տղամարդկանց, տարեցների հիմնախնդիրների արծարծմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և աղքատության հաղթահարմանն ուղղված հանրային քաղաքականության բարեփոխումների մշակման պատասխանատուների և շահագրգիռ պետական, համայնքային, հասարակական, մասնավոր հատվածի կազմակերպությունների և միջազգային զարգացման գործընկերների համար։

Ախուրյան, Աշոցք, Ստեփանավան, Թումանյան, Դիլիջան և Նոյեմբերյան խոշորացված համայնքներում աղբահանության ծառայությունների բարելավման այլընտրանքների շուրջ հանրային քննարկումների իրականացման և դրա արդյունքների վերլուծության մեթոդաբանությունը բաղկացած է երկու մասից: Մեթոդաբանական առաջին մասը ներկայացնում է համահամայնքային քննարկումների ձևաչափը, իսկ երկրորդը՝ քննարկումների արդյունքների վերլուծական գործիքները:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: