«Կոմպասս» խորհրդի պաշտոնական հայտարարությունը

Հաշվի առնելով «Կոմպասս» կենտրոնի գործունեության շրջանակները մոնիտորինգային, շահերի պաշտպանության ու հանրային քաղաքականությունների մշակման ոլորտներում, և ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Պետրոսյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելով պայմանավորված շահերի բախման ռիսկը՝ «Կոմպասս» կենտրոնի 10․03․2019 թ․ խորհրդի նիստում վերջինիս՝ խորհրդի կազմից դուրս գալու դիմումը հաստատվեց միաձայն։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին մաղթում ենք բեղուն աշխատանքային գործունեություն պետական կառավարման համակարգում։