«Կոմպասս կենտրոնը» ներկայացրել է իր առաջարկները՝ Գյումրու 2019թ. բյուջեի համար

«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ փորձագիտական խումբը, ուսումնասիրելով Գյումրի համայնքի 2019թ. բյուջեի նախագիծը, վերջինիս բարելավման ուղղությամբ ներկայացնում է իր առաջարկները.

1. Առաջարկում ենք հարկատեսակներից (օրինակ՝ գույքահարկ փոխադրամիջոցներից) ստացվող եկամուտների ցուցանիշներին կից ներկայացնել հիմնավորում-տեղեկանքներ, որոնք կներառեն դրանց կազմն ու կառուցվածքը՝ ներառյալ ապառկները:

2. Բյուջեում ներառել քաղաքի ծայրամասերի և կենտրոնի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրային դրույթներ՝ այդ ուղղությամբ ներգրավելով նաև մասնավոր հատվածի ներդրումները:

3. Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ծրագրում նախատեսել աշխատակիցների վերապատրաստման ծախսեր: Կառավարման ուղղությամբ ներդնել նորարարական մոտեցումների համար խրախուսման ծախսեր: Ծրագրում ներառել նաև աշխատանքի ինտենսիվության գնահատման ծախսեր:

4. Անհրաժեշտ է յուրաքանչյուր տարվա բյուջեն կազմելիս ուսումնասիրել համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման և վարձակալությամբ տրամադրման արդյունավետությունն և նպատակայնությունը և դրա հիման վրա մշակել գույքի կառավարման տարեկան ծրագիր:

5. Ուսումնասիրել համայնքապատկան տնտեսական ընկերությունների/ կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը և դրանց գործունեության հետագա նպատակահարմարությունը:

6. Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ մշակել Գյումրու աղբահանության ծառայության կազմակերպման նոր արդյունավետ մոդելի իրականացման պլան: Նոր մոդելի հիմքում կարող են դրվել Հայաստանում կամ արտերկրում կիրառվող լավագույն փորձը, մասնավորապես՝ փակ աղբամանների տեղադրում, աղբամանների ընդհատակյա տեղադրում, լցվածության մակարդակի էլեկտրոնային ցուցիչի տեղադրում, աղբի տարանջատման սկզբունքով աղբահանության իրականացում և այլն: Նոր մոդելի հիմքում պետք է ընկած լինեն գարշահոտության, աղբամանների տարածքում թափառող կենդանիների առկայության, քաղաքի էսթետիկ տեսքի և այլ խնդիրների լուծումները:

7. Աղբահանության և սանիտարական մաքրում ծրագրում նախատեսել աղբամանների շրջակայքում տիրող գարշահոտությունը վերացնելու նպատակով դեռատիզացիայի աշխատանքների ծախսերը և բյուջեում նման գործողությունների համար յուրաքանչյուր տարի գումար հատկացնել:

8. Աղբահանության և սանիտարական մաքրում ծրագրում ներառել Գյումրու գետակների մաքրման ռազմնավարության մշակման ծախսերը:

9. Շենքերի բակերում սանմաքրման աշխատանքներ չեն իրականացվում, մշակել ու իրականացնել քայլեր՝ բյուջեից միջոցներ հատկացնելու բակային հավաքարարների ինստիտուտի կայացման համար:

10. Գյումրի համայնքի 2019թ. բյուջեի նախագծի ուղերձի 5-րդ կետում նշվում է քաղաքի ներդրումային միջավայրի բարելավմանը միտված ծրագրային փաթեթների մշակման մասին՝ համայնքում առկա ՔՀԿ-ների և փորձագետների ներգրավմամբ, սակայն չեն նշվում մանրամասներ, թե ի՞նչ ծրագրային փաթեթների մասին է խոսքը և թե դրանք կոնկրետ ինչ խնդիր են լուծելու: Առաջարկում ենք բյուջեի նախագծում նշել կոնկրետ ծրագրային աշխատանքներ այս ուղղությամբ:

11. Քանի որ 2019 թվականը ևս Գյումրի քաղաքի համար փողոցների վերանորոգման, շինարարության տարի է և քաղաքի բնակիչներին սպասվում մի շարք անհարմարություններ, ստեղծել փողոցաշինուփյան բնագավառի օպերատիվ խումբ, որը կարձագանքի քաղաքացիների հիմնավորված դժգոհություններին, ողջամիտ ժամկետներում լուծումներ կառաջարկի շինարարական կազմակերպությունների կողմից նախագծերով չնախատեսված և ի հայտ եկած խնդիրներին: Բյուջեում նախատեսել օպերատիվ խմբի գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ ծախսեր:

12. Գյումրու 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագրով 2019թ-ին նախատեսվել է ստեղծել 10 կանգառներ, սակայն բյուջեի նախագծում այդպիսի ծախս նածատեսված չէ: Ծրագրով նախատեսված գործողությունը ներառել բյուջեում:

13. Գյումրու 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագրով 2019թ-ին նախատեսվել է ստեղծել 2 հանրային զուգարան, սակայն բյուջեի նախագծում այդպիսի ծախս նածատեսված չէ: Ծրագրով նախատեսված գործողությունը ներառել բյուջեում:

14. Գյումրու 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագրով նախատեսվել է երեխաների հաճախելիությունը մանկապարտեզներ ավելացնել 5%, Առաջարկում ենք բյուջեում այս ցուցանիշի ապահովման ուղղությամբ նշել հստակ ծախսային հոդվածներ:

15. Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմանն ուղղված գործողություններում բացակայում է, թե կոնկրետ որ տարածքները, շենքերն ու շինություններն են նախատեսվում հիմնանորոգել 2019թ. ընթացքում: Ծրագրում ներառել վերանորոգվող շենք-շինությունների ցանկը և դրանց հիմնավորումը:

16. Ճանապարհային տնտեսություն բաժնում ներառել 2019-ին կապիտալ վերանորոգման ենթական փողոցների ցանկը և հիմնավորումը:

17. Բյուջեով նախատեսել համայնքում առկա որևէ խնդրի/խնդիրների լուծման վերաբերյալ ստեղծագործ-նորարար գաղափարների մրցութային ծրագրերի ծախսեր:

18. Բյուջեի տարեվերջի ազատ մնացորդի բաշխման վերրաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:

19. Բյուջեից միջոցներ հատկացնել բնակիչների շրջանում իրազեկման և կրթման միջոցառումների համար, որոնք ուղղված կլինեն աղբահանության խնդիրներին, քաղաքը մաքուր պահելուն:

20. Ներառել, թե 2019 թ. ընթացքում որ փողոցներում է նախատեսվում ավելացնել լուսակետեր:

21. Բյուջեում ներառել համայնքային մշակութային կազմակերպությունների աշխատակիցների  արդյունավետության գնահատման ծախսեր:

22. Հուշարձանների վերանորոգում և պահպանում ծրագրում ներկայացնել 2019թ. ընթացքում վերանորոգվող հուշարձանների ցանկը:

23. Աջակցություն շահույթ հետապնդող կազմակերպություններին ծրագրում ներառել բաղադրիչ, որով ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի մրցութային կարգով:

24. Մշակությաին միջոցառունմներ ծրագրում ներառել 2019թ. համար տարեկան մշակութային միջոցառումների պլան:

25. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների պահպանում ծրագրում սահմանել ծրագրի չափանիշները:

Առաջարկները նամակով ուղարկվել են նաև Գյումրու համայնքնապետարանին: