«Կոմպասս կենտրոնի» 25 առաջարկներից 17-ը լրիվ կամ մասնակի ընդունվել են Գյումրի քաղաքի 2019թ․ բյուջեի նախագծում

2018 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած Գյումրի համայնքի 2019թ․ բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն 25 առաջարկներից բաղկացած փաթեթ էր ներկայացրել:

Ներկայացված առաջարկներից 7-ը ընդունվել է, 10-ը ընդունվել է մասնակի, իսկ 8-ը չի ընդունվել: Ներկայացնում ենք Գյումրի համայնքի ղեկավարի պատասխան նամակը, որտեղ ներկայացվում է ներկայացված առարկությունների ու առաջարկությունների բովանդակությունը, ինչպես նաև առաջարկներին ներկայացված մեկնաբանությունը:

Նամակը՝ այստեղ: