«Համամասնակա՞ն, մեծամասնակա՞ն, թե՞ ռեյտինգային». Քննարկում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ ընտրությունների կարգի վերաբերյալ

Օգոստոսի 2-ին Գյումրու Պրոգրես համալսարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի հետ:

Հանդիպում-քննարկման թեման էր՝ «Համամասնակա՞ն, մեծամասնական, թե՞ ռեյտինգային. ԱԺ և ՏԻՄ ընտրությունների կարգը»: ՀՀ-ում մեկնարկած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացում պետք է կարևոր դերակատարություն ունենա նաև հանրությունը և ՔՀ կազմակերպությունները: Վերոնշյալ փոփոխությունների առանցքային դրույթներից ԱԺ և ՏԻՄ ընտրությունների անցկացման կարգն է, որի շուրջ էլ բանախոսեց Էդմոն Մարուքյանը: Նա ներկայացրեց այս պահին տարբեր քաղաքական ուժերի կողմից ներկայացվող սխեմաները, ընտրական օրենսգրքում առաջարկվող մյուս փոփոխությունները: Քննարկվեցին ընտրությունների անցկացման համար առավել նախընտրելի եղանակները, կարծիքներ հնչեցին նաև տարածքային ինքնակառավարման կազմակերպման փոփոխությունների պահանջի մասին, քննարկում ծավալվեց շատ այլ թեմաներով:

Սույն ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից ու իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Լոռու զարգացման կենտրոն (ԼԶԿ)» ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կոնսորցիումի կողմից՝ «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում:

Մամուլի հրապարակումներ թեմայով գտեք այստեղ և այստեղ: