
«Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի արդյունքների ներկայացման ամփոփիչ միջոցառում
Ս.թ. մայիսի 10-ին, Նանե հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի արդյունքների ներկայացման ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Գյումրիում աղբահանության և լուսավորության ոլորտում իրականացված մոնիտորինգի արդյունքները, տեղի ունեցավ արդյունքներն ամփոփող զեկույցների շնորհանդեսը (զեկույցների հղումները տես ներքևում)։ Արդյունքների ներկայացմանը հաջորդեց ակտիվ հարցուպատասխան քննարկում, արտահայտվեցին կարծիքներ, հնչեցին առաջարկներ, ուրվագծվեցին առաջիկա անելիքները:
Միջոցառմանը ներկա էին Գյումրու ավագանու անդամներ, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի, նշված ոլորտներում գործող համայնքապատկան կառույցների, ՔՀԿ-ների բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացի մոնիտորներ և այլ հետաքրքրված անձիք:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության
ֆինանսավորմամբ:
Միջոցառման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ։