Մոնիտորների ընդունում «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագրում

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Գյումրի համայնքի հանրային ֆինանսների արդյունավետ օգտագործմանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրված վարկային միջոցների շրջանակներում իրականացվող ճանապարհաշինության և համայնքային գնումների գործընթացի մոնիտորինգի միջոցով։

Ծրագիրը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում «Կոմպասս» ՀԿ-ին անհրաժեշտ են քաղաքացի մոնիտորներ, ովքեր կներգրավվեն Գյումրու վերանորոգվող և վերակառուցվող ճանապարհների որակի ստուգման, հարցումների և դիտարկումների անցկացման մոնիտորինգային գործընթացում:

Մոնիտորինգային աշխատանքներն իրականացվելու են ս.թ. սեպտեմբեր ամսից՝ ք. Գյումրիում: Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն մոնիտորների ներգրավման առցանց հայտը՝ մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

Ընտրված բոլոր մասնակիցները կանցնեն մեկօրյա վերապատրաստման դասընթաց, որից հետո և կկարողանան իրականացնել մոնիտորինգային աշխատանքներ: Մոնիտորինգին առնչվող բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը, նախատեսված է նաև տրանսպորտային և այլ ծախսերի փոխհատուցում:

Հարցերի դեպքում դիմել ծրագրի մոնիտորինգի համակարգող Մարինե Ավետիսյանին:
Հեռ.՝ (+374) 95160100
Էլ. հասցե՝ compassgyumri@gmail.com