Տեղի ունեցավ «ՀամաԶարԿ» կոալիցիայի կարողությունների զարգացման եռօրյա համաժողովը

Փետրվարի 22-24-ը Գյումրիում անցկացվեց «ՀամաԶարԿ» կոալիցիայի կարողությունների զարգացման եռօրյա համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ  բոլոր մարզերի և Երևանի կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները։

Համաժողովի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ։ Մարզպետը ողջունեց ներկաներին, բարձր գնահատեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցել ընթացիկ աշխատանքներին։

Եռօրյա համաժողովին մասնակիցների հետ աշխատեցին փորձագետներ Արփինե Հակոբյանն ու Կարեն Սարգսյանը:

Համաժողովի առաջին օրը փորձագետ Արփինե Հակոբյանը անդրադարձավ կոալիցիայի կարողությունների գնահատմանը և մասնակիցների ակտիվ ներգրավմամբ կատարեց  ՏԻՄ ոլորտի ՈՒԹՀՍ (SWOT) վերլուծություն։

Երկրորդ և երրորդ օրերին փորձագետ Կարեն Սարգսյանը մասնակիցների ակտիվ թիմային վերլուծությունների օգնությամբ հստակեցրեց կոալիցիայի ընդհանուր առաքելությունը։ Թիմային աշխատանքի միջոցով մասնակիցները հանգեցին առավելությունների, թերությունների ու ռիսկերի բացահայտմանը, ռազմավարական ուղղությունների և դրանից բխող չափելի արդյունքների ձևակերպմանը։

Նաև առանձնացվեցին ռազմավարական 3 ուղղություններ՝ խելացի քաղաքներ, համայնքների զարգացման խթանում և ՏԻՄ աշխատանքի բարելավում, որոնց շուրջ առաջադրվեցին իրական, չափելի գործողություններ ու քայլեր։ Որոշվեց թվայնացվել քննարկված գործողությունների ցանկը  և մեկ շաբաթվա ընթացքում քննարկվել կազմակերպություններում՝ արտահայտել կարծիքներ, հիմնավորումներ և կատարել հավելումներ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: