«Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում» միջազգային համաժողովը

«Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում» թեմայով միջազգային համաժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-28-ը Գյումրիում, որը կազմակերպվել էր «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ կողմից։ Այն ֆինանսավորվում էր Վիշեգրադ միջազգային ֆոնդի և Նիդեռլանդների կառավարության կողմից։

Չորս երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ Չեխիայից (Տնտեսական և շուկայական վերլուծությունների կենտրոն), Սլովակիայից (Տնտեսական և սոցիալական բարեփոխումների ինստիտուտ), Հունգարիայից (Բուդապեշտի ինստիտուտ) և Հայաստանից («Կոմպասս» կենտրոն), կիսեցին բյուջեների վիզուալացման իրենց փորձը, խոսեցին դժվարությունների ու մարտահրավերների մասին։ Համաժողովի ժամանակ տեղի ունեցան ներկայացումներ և փորձի փոխանակում ՀՀ ֆինանսների նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և հայաստանյան շահագրգիռ ՔՀԿ-ների թվով 20 մասնակիցների միջև։

Համաժողովը կենտրոնացած էր տեղական բյուջետավորման, բյուջեների վիզուալիզացման հաջողված փորձի, մարտահրավերների և դժվարությունների վրա։ Համաժողովի մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող է տվյալների վիզուալիզացիան ուղղորդել բյուջեի ծախսերի վերահսկումը, բարձրացնել տեղական կառավարման արդյունավետությւոնը և մոտիվացնել քաղաքացիներին՝ մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին։

Տվյալների վիզուալացման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։