«Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում»

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը միջազգային Վիշեգրադ հիմնադրամի աջակցությամբ,հաջող կերպով իրականացրեց «Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում» թեմայով միջազգային համաժողովը:

Համաժողովը կենտրոնացած էր տեղական բյուջետավորման, բյուջեների վիզուալիզացման հաջողված փորձի, մարտահրավերների և դժվարությունների վրա։ Համաժողովի մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող է տվյալների վիզուալիզացիան ուղղորդել բյուջեի ծախսերի վերահսկումը, բարձրացնել տեղական կառավարման արդյունավետությւոնը և մոտիվացնել քաղաքացիներին՝ մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին։