Մեր Մասին

aboutus_header-1

Մեր մասին

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը 2014թ. Փետրվարին գրանցվել է, որպես հասարակական կազմակերպություն: Կենտրոնի նպատակներն ուղղված են Հայաստանի սոցիալական, տնտեսական, հասարակական, քաղաքական և այլ ոլորտների արդյունավետ զարգացմանը` հետազոտությունների իրականացման, կրթական ծառայությունների և խորհրդատվության տրամադրման միջոցով:

Կենտրոնի նպատակները

icon1

Նպաստել հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացման արդյունավետ քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը

icon2

Աջակցել քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը, քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության զարգացմանը, տարբեր ոլորտներում կարողությունների զարգացմանը

icon3

Նպաստել երիտասարդության շրջանում գիտահետազոտական գործունեության տարածումը և ընդլայնումը

Կենտրոնի խնդիրները

  •    Իրականացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային և հասարակական կյանքի այլ բնագավառներում իրականացվող քաղաքականության հետազոտություններ, վերլուծություններ
  •    Տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն քաղաքացիական հասարակության կառույցներին, տնտեսվարող սուբյեկտներին, ձեռնարկատերերին, գործարարներին և այլ կառույցների ու անհատների
  •    Իրականացնել շահերի պաշտպանությանը միտված միջոցառումներ և ծրագրեր
  •    Կազմակերպել մասնագիտական ուսուցումներ, դասընթացներ, ոչ ֆորմալ կրթության միջոցառումներ, գիտաժողովներ, կոնֆերանսներ, համագումարներ, կլոր սեղան-քննարկումներ, բանավեճեր և այլ կրթական, գիտական և դաստիարակչական միջոցառումներ տարբեր թեմաների շուրջ:

ԿՈՄՊԱՍՍ ԽՈՐՀՈՒՐԴ

ՂԱՐԻԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԿ ՆԱԽԱԳԱՀ, ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մագիստրատուրա՝ ՀՊՏՀ ԳՄ
Ասպիրանտուրա՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ

ԱՇԽԱՏԱՆՔ
Ներկա՝ ՀՊՏՀ ԳՄ դասախոս
Նախկինում՝ ՀԱԵ ՇԹ Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի ղեկավար

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքը մերն է», «Գյումրու երիտասարդական խորհուրդ» քաղաքացիական նախաձեռնություններ, «ԳՈՒԽ» ՀԿ հիմնադիր անդամ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
Հետազոտական՝ համայնքային և պետական բյուջեներ, ՏԻՄ ֆինանսավորում
Փորձագիտական՝ միջոցների հայթայթում, ծրագրերի մշակում և կառավարում, ծրագրերի վերահսկում և գնահատում


ԱՐՏԱՇԵՍ ԲՈՅԱՋՅԱՆ

ՀԿ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ

ԱՇԽԱՏԱՆՔ
Ներկա՝ ԳՊՄԻ դասախոս, 40-ից ավել գիտական հոդվածների հեղինակ
Նախկինում՝ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի աշխատակից

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի աշխարհագրական ընկերության անդամ, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնություն

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
Սոցիալ տնտեսական և էթնոժողովրդագրական գիտական հետազոտություններ


ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԿ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մագիստրատուրա՝ ԵՊՏԻ ԳՄ

ԱՇԽԱՏԱՆՔ
Ներկա՝ ՀՊՏՀ ԳՄ դասախոս
Նախկինում՝ Թրփանջյան հիմնադրամի «Գյուղերի զարգացում» ծրագրի մարկետինգի և կառավարման դասավանդող

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքը մերն է», «Գյումրու երիտասարդական խորհուրդ» քաղաքացիական նախաձեռնություններ, «ԳՈՒԽ» ՀԿ նախագահ, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության կենտրոնական խորհրդի ատենապետ

 


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ճարտարագետ հետազոտողի որակավորում Կենսաբշժկական ճարտարագիտություն մասնագիտությամբ, տեխնիկական գիտությունների թեկնածու

 

ԱՇԽԱՏԱՆՔ
Ներկա՝
2013-ից «Հայկական Կարիտաս» ԲՀԿ Շահերի պաշտպանության պատասխանատու

2002-ից ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս

Նախկինում՝

2003-2013 – Շանթ ՀՌԸ, «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի եթերային խմբագիր

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2016- Կարիտաս Եվրոպայի «ինստիտուցիոնալ ՇՊ» աշխատանքային խմբի անդամ

2016- «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ խորհդի անդամ

2016- «Տարեցների պաշտպանության ցանց» ոչ ֆորմալ կառույցի համակարգող

2016- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ

2013-2014 ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առցանց դրամաշնորհային համակարգի փորձագետ

2012-ից «Կայտբորդինգի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ

2005-2013թթ ակտիվ հասարակական գործունեություն 5 ՀԿ-ներում

 

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Կայտբորդինգ, ինտելեկտուալ խաղեր, Տեղեկատվական տեխնոլոգիաներ


ԿԱՐԵՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

ՀԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բակալավրիատ՝ ՀՊՏՀ ԳՄ
Մագիստրատուրա՝ ՀՊՏՀ ԳՄ

ԱՇԽԱՏԱՆՔ
Ներկա՝ BetConstruct
Նախկինում՝ «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՒԽ» ՀԿ փոխնախագահ, ՀՊՏՀ ԳՄ ուսանողական խորհրդի նախագահ և բուհի գիտական խորհրդի անդամ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
Հետազոտական՝ Տնտեսական մրցակցություն և մենաշնորհներ


ԳՐԻԳՈՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ, ՀԿ ՀԱՇՎԱՊԱՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բակալավրիատ՝ ՀՊՏՀ ԳՄ
Մագիստրատուրա՝ ՀՊՏՀ ԳՄ

ԱՇԽԱՏԱՆՔ
Ներկա՝ ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրական վարչության մարզային վերլուծաբան
Նախկինում՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Կոնվերսբանկ” ՓԲԸ, “Նորտելքո” ՓԲԸ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՒԽ» ՀԿ անդամ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի գիտակա նխորհրդի անդամ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
Հետազոտական՝ համայնքային բյուջեներ, շուկայում գների փոփոխություն, գյուղատնտեսության ոլորտի ուսումնասիրություն
Փորձագիտական՝ ծրագրերի առաջարկում, վերահսկում և գնահատում, հաշվապահական մասի ապահովում


ՀԱՅԿԱՐԱՄ ԴՐՄԵՅԱՆ

ՀԿ ՀԵՏԱԶՈՏՈՂ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բակալավրիատ՝ ՀՊՏՀ ԳՄ
Մագիստրատուրա՝ ՀՊՏՀ ԳՄ

ԱՇԽԱՏԱՆՔ
Ներկա՝ Շ/Թ Սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի ղեկավար

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՒԽ» ՀԿ անդամ, Սբ. Աստվածածին ՅոթՎերք ԵԵՄ անդամ, Շ/Թ Սբ. ՅոթՎերք եկեղեցու «Բարեգործական ջոկատի» անդամ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
Հետազոտական՝ համայնքային բյուջեներ
Փորձագիտական՝ ծրագրերի մշակում և կառավարում



Փորձագետներ

u0539u0565u0580u0565u0566u0561

Թերեզա Խաչատրյան

Սոցիոլոգ

12074730_686377551494351_7221402531401043666_n

Անի Խաչատրյան

Տնտեսագետ

13278059_1237035812974279_813393891_n

Զինա Հովհաննիսյան

Բիզնես փորձագետ

12640493_1011060048939682_2780065498941636304_o

Կարեն Նիկողոսյան

ՏՏ փորձագետ

Միանալ մեր թիմին


ՈՐՊԵՍ ՓՈՐՁԱԳԵՏ


ՈՐՊԵՍ ՓՈՐՁՆԱԿ

Մեր արդյունքները


123

ՄԵՐ ՓՈՂԵՐԸ


11

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԿՈՒՄԲ


12

ԳՅՈՒՂԻՑ ԴԵՊԻ
ԳԼՈԲԱԼ ՇՈՒԿԱ