ՔՀԿ հետազոտական ծրագիր

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների հետազոտություն» հետազոտական ծրագրի նպատակն  է  պարզել ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեության կարողությունները և զարգացման կարիքները:

Ծրագրի թիրախ են հանդիսանալու ՀՀ 10 մարզերում և Երևանում ակտիվգործունեություն ծավալող ՔՀԿ-ները:

Ծրագիրն   իրականացվելու է ՀՀում 2 ամիսների ընթացքում : Կիրառվելու են հետազոտության որակական և քանակական մեթոդներ: Նախապես մշակվելու է ակտիվ ՔՀԿ-ների ցանկը՝ համադրելով տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացված ակտիվ ՔՀԿ-ների ցանկերը: Այնուհետև համապատասխանելով նախապես ընտրված ընտրանքի մեթոդին, ընտրվելու են այն ՔՀԿ-ները, որոնց հետ իրականացվելու է հարցումը: Մարզերում ՔՀԿ-ների համամասնությունը պահպանվելու է հետազոտության ընթացքում: Հետազոտության մաս են կազմում նաև ֆոկուս-խմբային քննարկումները սոցիալական ձեռներեցությամբ զբաղվող և միջազգային ՔՀԿ-ների հետ: Հետազոտության վերջնական փուլում կատարվելու է ստացված տվյալների վերլուծություն և ըստ այդմ կազմվելու է զեկույց:

Ծրագրի արդյունքում  ընդհանուր պատկերացում է կազմվելու ՀՀ-ում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների վերաբերյալ, ինչը հետագայում հիմք կհանդիսանա այդ ուղղությամբ դասընթացների կազմակերպման և խորհրդատվության տրամադրման համար: Շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության կարողությունների զարգացման ՔՀԿ-ները ձեռք կբերեն ֆինանսների հայթայթման նոր աղբյուրներ:

Ծրագրի հիմնական գործընկեր է հանդիսանում Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը, որն իրականացնում է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնախմբի հայկական պատվիրակության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական Զարգացման Կոոպերացիայի կողմից: