#EcoPark: ««Արփի լիճ»ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մարքեթինգային ռազմավարություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

««Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ձեռնամուխ է եղել ««Արփի» Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի՝ որպես էկոտուրիստական գոտու զարգացմանը և 2017թ. հուլիս ամսից իրականացնում է «Էկո Պարկ» ծրագիրը:

Ծրագրային թիմը հուլիսի 24-ին այցելեց  Հայաստանի հյուսիսում գտնվող ««Արփի լիճ» ազգային պարկ»՝ տեղում ծանոթանալու տարածքի էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին ու ներուժին: Ծրագրային թիմին միացել էին տուրիզմի փորձագետ Արսեն Վարդանյանը, ով տարածքին քաջածանոթ է, և գիտի տարածաշրջանի գաղտնիքները և «Դեպի Հայք» հիմնադրամից «Կոմպասս» ՀԿ-ում կամավորություն իրականացնող, Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանող Հայկ Բագրատյանցը, ով ծրագրի շրջանակներում օգնում էր զբոսաշրջիկի տեսանկյունից գնահատել տարածքի հնարավորությունները:

Նշենք որ, «Կոմպասս» ՀԿ-ն ստանձնել է նաև ««Արփի լիճ» ազգային պարկի» դրամաշնորհային և տուրիզմի զարգացման ուղղությունների ռազմավարական պլանավորումը և կառավարումը։

Ծրագրային թիմը ևս մի քանի անգամ այցելեց ««Արփի լիճ» ազգային պարկ»։ Այց-հանդիպումների նպատակներն էին՝

➡Կատարված աշխատանքների քննարկում Ազգային պարկի աշխատակազմի հետ,

➡Տարածքի լուսանկարում՝ հետագա ծրագրային գործողություններում օգտագործման համար,

➡Տուրիստական երթուղիների ու այլ հնարավորությունների ուսումնասիրություն։

Պարկի աշխատակազմի կողմից ջերմ ընդունելության արդյունքում աշխատանքային այցերից մեկը վերածվեց նաև ճանաչողական-էքստրիմ տուրի, որը ծրագրային թիմին հնարավորություն ընձեռեց գործնականում լինել զբոսաշրջիկի կարգավիճակում և օգտվել առաջարկվող ծառայություններից: Պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանի և աշխատակազմի հետ տեղի ունեցան կառուցողական մի քանի քննարկումներ տարածքի զարգացման տեսլականի վերաբերյալ։ Ծրագրի աշխատակազմն ամփոփեց կատարված այցերի արդյունքները և առանձնացրեց այցելության ընթացքում արձանագրված խնդիրները, կատարված դիտարկումները և առաջիկա գործողությունները:

Ծրագրի շրջանակներում տուրիզմի փորձագետի միջոցով բացահայտվեց Ազգային պարկի տուրիստական պոտենցիալը և գնահատվեց գրավչությունը զբոսաշրջիկների համար:

Կազմակերպվեց ֆոկուս-խմբային քննարկում, որին մասնակցեցին տուրիզմի, բնապահպանության և հարակից ոլորտների փորձագետներ, ում հետ իրականացվեց Արփիի տարածաշրջանի ՈՒԹՀՍ(SWOT) վերլուծություն, որի հիման վրա բացահայտվեցին Պարկի՝ ծառայություններ առաջարկելու հնարավորությունները և մշակվեցին նոր ապրանքների ու ծառայությունների փաթեթներ:

Արդյունքում կազմվեց Ազգային պարկում էկոտուրիզմի ներուժային հնարավորությունների մասին փաստաթուղթը, ինչն էլ հետագայում հիմք ծառայեց ծրագրի մարքետինգային թիմի համար մատուցվող ծառայությունների մշակման հարցում:

Թիմն սկսեց աշխատել Ազգային պարկի մարքետինգային ռազմավարության մշակման ու իրականացման ուղղությամբ:

Ծրագրային թիմը սեպտեմբերի 3-ին փորձի փոխանակման նպատակով մեկնեց նաև Ենոքավան: Իրականացվեց փորձի փոխանակում, քննարկումներ տեղի ունեցան բնական հանգստի կազմակերպման տարբերակների, ինչպես նաև տարածքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու գործընթացի վերաբերյալ: Կազմակերպվեց նաև քայլարշավ դեպի Լաստիվեր:

Ծրագրի ընթացքում լուսանկարչի կողմից լուսանկարահանվել և տեսանկարահանվել են պատմամշակութայւն արժեքները, բուսական և կենդանական աշխարհը:

Այնուհետև առաջարկվող 15 ծառայությունների հիման վրա կազմվեց ծառայությունների փաթեթ, ինչպես նաև մշակվեց պարկի մարքեթինգային ռազմավարությունը:

Ներկայափաթեթի ամբողջականացումից հետո սկսվեց տուրիստական ընկերությունների և հյուրանոցների հետ համագործակցության հաստատումը, որից հետո նրանց տեղեկացվեց ««Արփի լիճ» ազգային պարկի»՝ որպես էկոտուրիստական գոտու մասին:

Հետազոտության հիման վրա կազմվեց նաև տեղեկագիրք` բաղկացած 20 էջից, որոնց տպագրված օրինակները տարածվել են արդեն իսկ համագործակից դարձած շուրջ 40 տուրիստական ընկերությունների և հյուրանոցների շրջանում: