Պատմում են ականատեսները-1

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի մոնիթորինգի և սոցհարցումների իրականացման ընթացքում գյումրեցիների կողմից հնչեցված հետաքրքրիր մտքերի և դեպքերի մասին պատմություններ:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

«Հագուստ փոխելը պարտադիր պայման»

Հերթական հարցվողի տան դուռն էի թակում: Մի կին դուռը բացեց ու իմ այն հարցին, թե 10 րոպե կտրամադրի արդյոք հարցմանը մասնակցելու համար, պատասխանեց` այո, ու հրավիրեց տուն: Ես ստիպված եղա մի փոքր սպասել մինչ նա կզգես
տափոխվեր: Յուրաքանչյուր հարցից հետո կինը սկսում էր պատմել իրենց տան մոտի մայթը քանդելու 1աշխատանքները, նրա դիմումների անպատասխան մնալը, քաղաքապետարան-ջրմուղ թենիսի պարտիան: 42 անգամ նույն պատմությունը լսելուց հետո ես ուժասպառ դուրս եկա նրա տանից, իսկ նա ասաց.

-Ինչղ լավ երեխա ես ազիզ ջան, կռնա՞ քեզի ֆիզիկա դաս տված էղնիմ:

 

«Տունս առեք` ես գնամ»

2

Հերթական համարս կանգ առավ մի գեղեցիկ տան վրա ու ես թակեցի դուռը: Երկար սպասելուց հետո դուռը բացվեց ու ինձ ներս հրավիրեցին: Կինը պատմում էր իր տեսածները արտերկրում, պահանջում էր որ յուրաքանչյուր տուն ունենա իր առանձին աղբարկղը: Վերջում հարցրեց՝ արդյոք չէ՞ի ուզենա գնել իր տունը: Ինքը պատրաստվում էր արտագաղթել:

 

«Անտեղի էլ կգրես, մեկ է բան դուս չի գա»

Բնակարաններից մեկը, որտեղ հերթական հարցումն էի անցկացնելու, տատիկ ու պապիկ էին բնակվում: Հարցման ընտրանքի համաձայն՝ տատիկը պետք է մասնակցեր, քանի որ մոտ էր վերջինիս ծնունդը, ինչը պապիկին ընդհանրապես դուր չեկավ: Ամեն հարցից հետո պապիկը բորբոքվում էր, որ իր կարծիքը հարցնող չկա, վերջում չդիմացավ, մի երեք հարցի միջամտեց ու ասաց.

— Անտեղի էլ կգրես, մեկ է բան դուս չի գա:

 

«Հորդ Աստծուն մեռնիմ, գնա էլի»

Հարցումը մերժող բնակիչների ամենահավես պատասխանը՝ «հորդ Աստծուն մեռնիմ, գնա էլի»:

 

«Կոմպասսի վկան և պետական հատվածի աշխատողը 1»

Հարցվողներիցս մեկը վաթսունն անց տղամարդ էր: Նախքան ներս մտնելը  հարցվողի կինը դժվարությամբ ներս հրավիրեց՝ պատճառաբանելով, որ տանտերը սովորաբար հրաժարվում է նման հարցումներին մասնակցելուց: Մանրամասն բացատրեցինք հարցման նպատակը և վերջապես համաձայնություն ստացանք  հարցում իրականացնելու: Հարցվողը բավականին ծանոթ էր քաղաքի անցուդարձին ու շատ արդյունավետ հարցում ստացվեց: Զրույցի ընթացքում բարձրաձայնեց բավականին լուրջ ու կարևոր խնդիրներ քաղաքի աղբահանության ու լուսավորության վերաբերյալ: Վերջում, երբ հարցրի, թե ինչպիսի սոցիալական կարգավիճակ ունի հարցվողը, թեթև քմծիծաղով պատասխանեց, որ պետական հատվածի աշխատող է:

«Կոմպասսի վկան և պետական հատվածի աշխատողը-2»

Հարցվողներից մեկը պետական ծառայող էր: Անընդհատ նշում էր, որ քաղաքում ամեն ինչ լավ է, բայց նաև նշում էր. «Բա որ էս էլ չլիներ»: Հարցվողը նույնիսկ պնդում էր, որ Գյումրիի կենտրոնական ու նույնիսկ ոչ կենտրոնական բոլոր փողոցները ամեն օր ջրվում են:

 

«Վախտ չունիմ մտածեմ»

-Իսկ Ձեզ որքանո՞վ է մտահոգում Գյումրիի լուսավորվածության խնդիրը:3-kids

-Չիդեմ ազիզ ջան, ես 3 հատ երեխա ունիմ, վախտ չունիմ մտածեմ: