«Հիմնիր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին »

2014 թ.-ի նոյեմբերին Գյումրիում մեկնարկեց «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական

կազմակերպության «Հիմնիր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին» ծրագիրը, որի նպատակն էր ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակվող շուրջ 30 երիտասարդների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների տրամադրման ու զարգացման միջոցով: Ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել 18-35 տարեկան 30 երիտասարդներ: Դասընթացի ընդհանուր տևողությունը մեկ ամիս էր, որը մեկնարկեց նոյեմբերի 13-ին: Դասընթացի թեմատիկ պլանն իր մեջ ներառում էր թեմաներ մարքեթինգից, ֆինանսական պլանավորումից, բիզնեսի կառավարումից, հաշվապահությունից և այլն:

Ծրագրի եզրափակիչ փուլում հայտարարվեց գործարար առաջարկների մրցույթ և մասնակից երիտասարդները ներկայացրեցին իրենց կողմից մշակված գործարար ծրագիր-առաջարկները: Ձևավորված ընտրող հանձնաժողովը, մինչև դեկտեմբերի 15-ն ընտրց լավագույն 3 գործարար ծրագրերը: Առավելություն տրվեց նորարար գաղափարներին, որոնք պարունակում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման տարրեր:

Ծրագրի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը» համագործակցեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ, որը տրամադրեց անհրաժեշտ տարածք՝ դասընթացների կազմակերպման համար:

«Հիմնի՛ր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին» ծրագիրն իրականացվեց ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։