innovative-hy

11-1
ibdc_cover-min-1024x566

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ

ԻՆ՞Չ ՈՒՆԵՆՔ
ՄԵՆՔ

dc7EbRoc9

Մենք երիտասարդներ ենք, ովքեր հետաքրքրություն ունեն բիզնեսի, հատկապես ինովացիոն բիզնեսի վերաբերյալ: Համախմբվելով գաղափարի շոււրջ մենք 3 ամիսների ընթացքում ուսումնասիրել ենք տվյալ ոլորտը, հեռանկարները Գյումրիում և Հայաստանում առհասարակ և այժմ ունենք հստակ գործողությունների պլան ինովացիոն բիզնեսի զարգացման նախադրյալների ստեղծման համար:

Ո՞ՐՆ Է ՄԵՐ
ՆՊԱՏԱԿԸ

header1-1

Մեր նպատակն է արդեն առկա գործողությունների պլանի միջոցով հասնել Գյումրի քաղաքում ինովացիոն բիզնեսի զարգացմանը, միջազգային շուկայում մրցունակ ապրանքների թողարկմանը և այս ամենով քաղաքի սոցիալական պայմանների բարելավմանը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ
ՀԱՍՆԵԼՈՒ ՄԵՐ
ՆՊԱՏԱԿԻՆ

Fixing-Building-path-color-Lg-cropped

Քանի որ մեր ուսումնասիրությյունների արդյունքում մեր համար պարզ դարձավ, որ Գյումրիում կան նախադրյալներ ինովացիոն բիզնեսի զարգացման համար, մենք ձեռնամուխ ենք եղել նորարարական միջավայրի ձևավորմանը, որտեղ ավելի հավանական է նորարարական գաղափարների առաջացումը, որը նորարարական բիզնեսի զարգաման գլխավոր նախապայմաններից մեկն է: 

ՈՒ՞Ր ԵՆՔ
ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ

dc7EbRoc9

Այս ամենով մենք ուզում ենք Գյումրի դարձնել ոչ միայն հացաստանում նորարարական բիզնեսի զարգացման կենտրոն, այլ նաև ամբողջ տարածաշրջանում դառնալ այս բնագավառում առաջնակարգ դիրք գրավող կենտրոն, որը կթողարկի մաիջազգային շուկայում մրցունակ ապրանքներ

ՄԵՐ ԹԻՄԸ

ՄԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Բիզնես խորհրդատվության նպատակն է արդեն
գործող բիզնեսներին
տրամադրել մասնագիտական որակյալ
խորհրդատվություն՝հնարավորություն տալով բարելավել
գործունեության
վերջնական արդյունքը, առաջ գնալ շուկայում

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՏԱՐՏԱՓ

Նորարարություն ր ստարտապ ուղղության նպատակն է ուղղորդել
նորարար գաղափար ունեցողներին անցնել
գաղափարից դեպի իրական բիզնես ուղին գրագետ կերպով

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կրթության նպատակն է նորարար բիզնես միջավայրը զարգացնելու համար ապահհովել
համապատասխան մասնագիտական գիտելիքներ, փորձ, հնարավորություն ևնձեռնել երիտասարդներին ՀՀ-ում ստանալ
միձազգային որակավորմանը համապատասխան կրթություն

ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

Նորարարական բիզնես ճամբար

Ժամ առ ժամ կատարելագործվող, նորացվող բիզնես միջավայր մուտք գործելու և այնտեղ հուսալի գործունեություն իրականացնելու համար գործարարությամբ զբաղվելու կարողություններից բացի անփոխարինելի նշանակություն ունեն նորարար բիզնես գաղափարները: Նորարար գաղափարներ իրականում երիտասարդների մոտ առաջանում են, խնդիրը գաղափարը բարձրաձայնելը, իրականացնելու մեխանիզմներ մշակելը, մեթոդներ գտնելն է: Վերոնշյալի կարևորությունը գիտակցելով՝ ՛՛Կոմպասս գիտահետազոտական, խորհրդատվական, կրթական կենտրոն՛՛ ՀԿ-ի Innovative Business Development Club-ը /այսուհետ՝ IBDC/ նախաձեռնեց Innovative Business Camp ծրագիրը: Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդների ստեղծարար ներուժը, նրանց մոտ զարգացնել ստեղծարար մտածելու ունակությունները , նպաստել նորարար բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար գործնական քայլերի իրականացմանը: Ծրագրային թիմն իր առաջ դրել է հետևյալ խնդիրները.
• Երիտասրդների մոտ նորարական բիզնեսով զբաղվելու շահագրգռվածության մեծացում:
• Երիտասարդներին՝ նորարական բիզնես ուղղությունների վերաբերյալ իրազեկվածություն:
• Երիտասրդների ստեղծարար ներուժի բացահայտում:
• Ստեղծարար մտքերի օգտագործումը բիզնես գաղափարների ձևավորման գործում:
• Նորարական գաղափարների ներդրում բիզնես ոլորտում:
• Նորարար բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գործնական գիտելիքների փոխանցում մանակիցներին:
Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում Շիրակի մարզի 17-25 տարեկան 24 մասնակից երիտասարդները: Շահառուներ են հանդիսանում Շիրակի մարզի բնակիչները, ովքեր իրենց վրա կզգան ծրագրի արդյունավետությունը, քանի որ ծրագրի իրականացման հեռահար արդյունքներից է Շիրակի մարզի սոցիալական կարգավիճակի բարելավումը, երիտասարդության շրջանակում զբաղվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում նաև պոտենցյալ ներդրողները, ովքեր կարող են իրենց միջոցները ներդնել նորարար գաղափարների իրականացման մեջ: Ծրագրի տևողությունը 1 ամիս է: Կիրականացվի 3 փուլով՝ նախապատրաստական աշխատանք /20 օր/, ճամբար /4 օր/, ամփոփում, ֆիդբեք /6 օր/։
Ծրագրի արդյունքում կունենանք կոփված ստեղծարար մտածելակերպ ունեցող երիտասարդներ, ովքեր կունենան պոտենցյալը նորարար բիզնես սկսելու և/կամ ներդնելու իրենց նորարարական բիզնես գաղափարները արդեն իսկ գործող բիզնեսներում՝ հնարավորություն տալով վերջիններից առաջ գնալ շուկայում և բարենպաստ մրցակցային դիրք զբաղեցնել:
Ծրագրի շարունակականությունը կապահովվի հետագայում IBDC-ում ճամբարի մասնակիցների ներգրավմամբ, ակումբի անդամները և փորձագետները պատրաստակամ կլինեն աջակցել նրանց հետագա գործունեության ընթացքում: Ճամբարի իրականացումը հանդիսանում է IBDC-ի գործունեության առաջին ընդգրկուն քայլը: Ճամբարի արդյունքները ուղղակի ազդեցություն կունենան IBDC-ի հետագա գործունեության վրա:

shutterstock_370254494-Converted-2

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

compass_large-1

Innovative Business Development Center

All rights reserved © 2016