ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կոմպասս կենտրոնը» ներկայացրել է իր առաջարկները՝ Գյումրու 2019թ. բյուջեի համար

Դեկտեմբերի 19, 2018

«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ փորձագիտական խումբը, ուսումնասիրելով Գյումրի համայնքի 2019թ. բյուջեի նախագիծը, վերջինիս բարելավման ուղղությամբ ներկայացնում է իր առաջարկները. 1. Առաջարկում ենք հարկատեսակներից (օրինակ՝ գույքահարկ փոխադրամիջոցներից) ստացվող եկամուտների ցուցանիշներին կից ներկայացնել հիմնավորում-տեղեկանքներ, որոնք կներառեն դրանց կազմն ու կառուցվածքը՝ ներառյալ ապառկները: 2. Բյուջեում ներառել քաղաքի ծայրամասերի և կենտրոնի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրային դրույթներ՝…

ավելին

Աղբահանության կազմակերպման խնդիրները քննարկվեցին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակիչների կողմից

Դեկտեմբերի 17, 2018

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 6 խոշորացված համայնքների բնակիչները քննարկեցին աղբահանության կազմակերպումն իրենց համայնքներում՝ հայտնելով իրենց կարծիքներն ու մտահոգություններն ու կատարելով իրենց առաջարկները: Քննարկման արդյունքները համապատասխան մեթոդաբանությամբ մշակվելուց հետո զեկույցների տեսքով ներկայացվելու են պատկան մարմիններին, ինչը նրանց թույլ կտա ստանալ մասնագիտական մշակում անցած հետադարձ կապ՝ որոշումների կայացման գործում քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու և մատուցվող ծառայություններից…

ավելին

Մոնիտորների ընդունում «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագրում

Օգոստոսի 15, 2018

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Գյումրի համայնքի հանրային ֆինանսների արդյունավետ օգտագործմանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրված վարկային միջոցների շրջանակներում իրականացվող ճանապարհաշինության և համայնքային գնումների գործընթացի մոնիտորինգի միջոցով։ Ծրագիրը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն…

ավելին

60 երիտասարդներ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում կիրականացնեն համայնքային ծառայությունների մոնիթորինգ

Օգոստոսի 5, 2018

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 20-ական երիտասարդներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացների, որից հետո նրանք «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացնելու են Աշոցք, Ախուրյան, Ստեփանավան, Թումանյան, Դիլիջան և Նոյեմբերյան համայնքների համայնքային ծառայությունների մոնիթորինգ: Վանաձորում, Դիլիջանում և Գյումրիում անցկացված 1-օրյա դասընթացների շրջանակներում «Կոմպասս կենտրոն» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը, ինչպես նաև ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը ներկայացրեցին…

ավելին

«Համամասնակա՞ն, մեծամասնակա՞ն, թե՞ ռեյտինգային». Քննարկում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ ընտրությունների կարգի վերաբերյալ

Օգոստոսի 5, 2018

Օգոստոսի 2-ին Գյումրու Պրոգրես համալսարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի հետ: Հանդիպում-քննարկման թեման էր՝ «Համամասնակա՞ն, մեծամասնական, թե՞ ռեյտինգային. ԱԺ և ՏԻՄ ընտրությունների կարգը»: ՀՀ-ում մեկնարկած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացում պետք է կարևոր դերակատարություն ունենա նաև հանրությունը և ՔՀ կազմակերպությունները: Վերոնշյալ փոփոխությունների առանցքային դրույթներից ԱԺ…

ավելին

Մեկնարկում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագիրը

Հուլիսի 28, 2018

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում մեկնարկ է տվել «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագրին: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի համայնքի հանրային ֆինանսների արդյունավետ օգտագործմանը՝ Վերակառուցման և զարգացման…

ավելին