Մասնակցային մոնիթորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում

Գյումրի քաղաքում բնակչության սոցիալական կարիքների, կոմունալ-կենցաղային խնդիրներին արմատական լուծումներ տալ դեռևս չի հաջողվում: Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինները, պատկան մարմինները քայլեր անում են առկա խնդիրների լուծման համար. համայնքային բյուջետային միջոցների զգալի հատված տրամադրվում է կոմունալ ծառայություններին, մասնավորապես աղբահանությանը և լուսավորությանը, սակայն էական փոփոխություններ ու զգալի ազդեցություն այս ոլորտում տեղի չեն ունենում, և բնակիչները մշտապես դժգոհում են մատուցվող ծառայությունների որակից:

Նախաձեռնության նպատակն է նպաստել Գյումրի համայնքի աղբահանության և փողոցների լուսավորության ոլորտներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքների բարելավմանը, թափանցիկության ապահովմանը` մասնակցային մոնիթորինգի իրականացման, ոլորտում առկա խնդիրների վերհանման և քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օգնությամբ դրանց այլընտրանքային լուծումների առաջարկման միջոցով:

Ծրագրից ակնկալվող արդյունքներն են.

  • Գյումրու բոլոր թաղամասերում աղբահանության և փողոցների լուսավորության ծառայությունների ոլորտի մոնիտորինգի խմբերի առկայություն,
  • Աղբահանության և փողոցների լուսավորության ծառայությունների ոլորտի վերաբերյալ ՔՀԿ-ների, քաղաքացիների և ՏԻՄ-ի մասնակցությամբ համապարփակ հետազոտության առկայություն,
  • հետազոտության հիման վրա ոլորտի զարգացման ու բարելավման առաջարկությունների փաթեթ` մշակված բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ,
  • ՏԻՄ-ի կողմից ոլորտի վերաբերյալ բարելավման առաջարկությունների ընդունում ու կիրառում:
  • հասարակության լայն շերտերի ուշադրության սևեռում՝ աղբահանության ու փողոցների լուսավորության խնդիրների վրա:
  • Պահանջատեր և իրազեկ քաղաքացիական հասարակության զարգացում: