«Միգրանտներին աջակցելու ծրագիր՝ աշխատաշուկայում վերաինտեգրվելու համար »

Եվրամիության կողմից ֆինանսավորվող և Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի կողմից իրականացվող

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) որպես սոցիալական գործընկեր կառույց սկսել է աջակցություն տրամադրել ՀՀ վերադարձող միգրանտներին՝ նպաստելով նրանց աշխատաշուկայում վերաինտեգրվելու գործընթացին: Շիրակի մարզում ծրագրի իրականացման գործընկերն էր «ԿՈՄՊԱՍՍ» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն:

Համագործակցության շրջանակներում ուսուցում-վերապատրաստման միջոցով նախատեսվում էր տրամադրել աջակցություն վերադարձած միգրանտներին, ովքեր մնալու են Հայաստանում, ձեռք բերելու մասնագիտական գիտելիքներ և հմտություններ տնտեսության տարբեր ոլորտներում (օր.՝ մետաղամշակում՝ խառատներ, եռակցողներ, ֆրեզերագործներ, շինարարական ոլորտ՝ պատշարներ, տանիքագործներ, բանվորներ, սննդի ոլորտ՝ տեխնոլոգներ, դեղագործության ոլորտ՝ դեղագործներ և այլն) և դրանց շնորհիվ ունենալու աշխատանք և աշխատելու հնարավորություն հայրենիքում: Ծրագրի շրջանակներում առաջարկվում էր վերապատրաստման դասընթացների անվճար կազմակերպում, աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում, սոցիալական և իրավաբանական խորհրդատվության տրամադրում, տեղեկատվական աջակցություն և այլն: