«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընտրացուցակների վերլուծության ծրագիր»

«Կոմպասս» կենտրոնն իրականացնում է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընտրացուցակների վերլուծության ծրագիր: Ծրագրինպատակն է նպաստել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի հնարավոր ընտրախախտումների կանխմանը՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց հրապարակված ցուցակում հավանական կրկնությունների բացահայտման միջոցով: Նպատակին հասնելու համար ծրագրային թիմը, առկա տեղեկատվությունը վերլուծելու նպատակով, նախևառաջ վերլուծելու է հրապարակված ցուցակները և մուտքագրելու է տվյալների բազա: Տվյալների մուտքագրման աշխատանքներին զուգահեռ ծրագրի փորձագետ-վերլուծաբանի կողմից մշակվել է ծրագրային հավելված, որը հնարավորություն կտա հետագայում վերամշակել և վերլուծել մուտքագրված տվյալները: Տվյալների մուտքագրումից հետո, օգտագործելով արդեն իսկ մշակված ծրագրային հավելվածը, հնարավոր կլինի հայտնաբերել նույն անուն, ազգանուն, հայրանուն ունեցող անձանց կրկնությունը: Ստանալով կրկնվողների ցուցակը հնարավոր կլինի համեմատել կրկնվող անձանց, ինչպես նաև ստանալ հստակ տեղեկատվություն, թե որ հասցեներում, որ ընտրատարածքներում կամ որ ընտրատեղամասերում են կրկնվում տվյալները: Այս կերպ հնարավոր կլինի նաև բացահայտել այն անձանց, ում անունները որևէ ընտրատեղամաս(եր)ում գրանցված են նույնականացման քարտով, մյուսում՝ անձնագրով: Տվյալների յուրաքանչյուր 30 տոկոսը մուտքագրելուց հետո, պարբերաբար կմշակվի և կհրապարակվի նախնականհաշվետվությունը, իսկ աշխատանքներն ավարտելուց հետո կհրապարակվի վերջնական հաշվետվությունը: Ստացված արդյունքները կհրապարակվեն տեղեկատվական բուկլետում՝ թվային ինֆոգրաֆիկի տեսքով, որում զետեղված կլինեն նաև կրկնակի քվեարկությունների հնարավոր երթուղիները և այլ բացահայտված տեղեկատվություն: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է 2 ասուլիս՝ միջանկյալ և վերջնական արդյունքները հրապարակելու նպատակով: Ստացված արդյունքները հրապարակվելու են համացանցում` հնարավոր բոլոր տարբերակներով: Բացի այդ, ստացված արդյունքները պաշտոնական նամակով ուղարկվելու են պետական պատկան բոլոր մարմիններին, ՔՀԿ շահագրգիռ ներկայացուցիչներին: