Մեր փողերը, տեղեկացված լինելու մեր իրավունքը

Սկսած 2015թ.-ի հունվար ամսից «Կոմպասս» կենտրոնն իրականացնում է «Մեր փողերը, տեղեկացված լինելու մեր իրավունքը. համայնքի վիզուալ բյուջե» ծրագիրը` Բաց

Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի և Հետազոտական Կենտրոնների Հիմնադրամի աջակցությամբ: Վերջինիս շրջանակներում նախատեսված էր ստեղծել համայնքի բյուջեն տեսանելի կերպով արտացոլող կայք` էստոնական փորձի հիման վրա: Գյումրին ՀՀ-ում առաջին քաղաքն է, որի համայնքային բյուջեն ներկայացված է լինելու համացանցում նմանատիպ ինտերակտիվ կայքի միջոցով: Կայքում պարբերաբար արտացոլվելու են համայնքի բյուջեի ամենաթարմ տվյալները, ինչպես նաև առկա են համայնքում քաղաքացիների կողմից մասնակցային բյուջետավարումն ապահովող բազմաթիվ այլ հնարավորություններ:
«Համայնքի վիզուալ բյուջե» ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել կարիքների վրա հիմնված ավելի թափանցիկ բյուջետային արդյունավետ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը՝ Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ֆինանսական որոշումների մասին իրազեկվածության բարձրացման, բյուջետային գործընթացներին բնակիչների կողմից իմաստալից և տեղեկացված մասնակցության ապահովման, փորձագիտական խորհրդատվության տրամադրման միջոցով:
Ծրագրի նպատակն է քաղաքացիների և քաղաքացիական լայն հասարակության շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը Գյումրի համայնքի բյուջեի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է Գյումրիի քաղաքային բյուջեի տվյալներն արտացոլող ինտերակտիվ կայք (www.gyumribudget.am), որն իր բնույթով աննախադեպ է. Հայաստանի պատմության մեջ Գյումրին առաջին քաղաքն է, որի համայնքային բյուջեն ներկայացված է նմանօրինակ կայքի միջոցով: Կայքումարտացոլվածտվյալներըթարմացվելուենեռամսյակըմեկանգամպարբերականությամբ: Այն հնարավորություն է ընձեռնելու Գյումրու բոլոր քաղաքացիներին հարցերով դիմել ոլորտի փորձագետներին, կատարել առաջարկություններ, որոնք ամփոփվելու և պարբերաբար ներկայացվելու են Գյումրու քաղաքապետին ու ավագանու անդամներին: Ծրագրիառաջիկա քայլերի ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել հադնիպում-քննարկումներ քաղաքացիական հասարակության լայնխավերի և Գյումրու տեղական ինքանակառավարման մարմինների մասնակցությամբ` ինտերակտիվ կայքի ներկայացման, առաջարկությունների հավաքագրման նպատակով: Ծրագրի ավարտական փուլում առաջարկությունների փաթեթ է ներկայացվելու ՏԻՄ-ին համայնքային բյուջետավորման գործընթացը մասնակցային դարձնելու նպատակով: