Համայնքի վիզուալ բյուջե

Գյումրին ՀՀ-ում առաջին քաղաքն է, որի համայնքային բյուջեն ներկայացված է լինելու ինտերակտիվ կայքի միջոցով:

Սկսած 2015թ.-ի հունվար ամսից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Մեր փողերը, տեղեկացված լինելու մեր իրավունքը. համայնքի վիզուալ բյուջե» ծրագիրը` Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի և Հետազոտական Կենտրոնների Հիմնադրամի աջակցությամբ: Վերջինիս շրջանակներում նախատեսված էր ստեղծել համայնքի բյուջեն տեսանելի կերպով արտացոլող կայք` էստոնական փորձի հիման վրա:

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու վերոնշյալ ծրագրի և ստեղծված ինտերակտիվ կայքի շնորհանդես-ներկայացմանը, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում (հասցե՝ Գայի փողոց 1): Միջոցառման ընթացքում ներկայացվելու են ծրագրի նպատակը, խնդիրները, իրականացված գործողությունները, համայնքի բյուջեի վերլուծությունների արդյունքները, ինտերակտիվ կայքի առանձնահատկությունները և վերջինից օգտվելու ուղեցույցը:

Մանրամասների համար զանգահարել (+374) 95 16 01 00

 

Մեդիա անդրադարձ

“Համայնքի վիզուալ բյուջե”. ինտերակտիվ կայք-Ցայգ ՀՌԸ