«Կանանց ձեռներեցության զարգացման դասընթացներ»

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության հետ համատեղ, նոյեմբերի 21-ից 23-ը

Գյումրիում իրականացրեց «Կանանց ձեռներեցության զարգացում» անվճար թրեյնինգային ծրագիրը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, ինչպիսիք էին.

• Ձեռներեցություն և ձեռնարկատիրություն
• Կանանց ձեռներեցության որոշակի առանձնահատկությունները
• Կազմակերպա-իրավական ձևերի առանձնահատկությունները և տարբերությունները
• Իրավաբանական անձի գրանցում (ֆիրմային անվանում, կանոնադրություն, կնիք, բանկային հաշիվ)
• ՀՀ-ում բիզնես վարելու օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները
• Բիզնես գաղափարների գեներացիա
• Ուժեղ և թույլ կողմեր (SWOT)

Դասընթացին մասնակցեցին կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում էին հիմնել իրենց բիզնեսը կամ ունեին սկսնակ բիզնես Հայաստանում: