«10-ից 10» դասընթացների շարք

«Կոմպասս» գիտահետազոտական հասարակական կազմակերպությունը, Շիրակի թեմի Սոցիալ–կրթական կենտրոնի Երիտասարդական բաժնի
«Թրեյնինգ ակումբի» հետ իրականացնում է «10-ից 10» ուսուցողական ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են 8 դասընթաց-հանդիպումներ` երիտասարդների, ուսանողների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: «10 ից 10» ծրագիրն, ըստ էության, հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ստանալ արդիական կրթություն հանրապետությունում իրենց ոլորտներում հայտնի ուսուցանողների կողմից: Հիմնվելով անցկացված հարցումների վրա՝ դասընթացներն անցկացվել են ըստ մասնակիցների ուսուցողական կարիքների: Անցկացված դասընթացների թեմաներն են «3D գրաֆիկա», «Ինքնաճանաչողություն և սեփական կարողությունների բացահայտում», «Ֆոտոլրագրության հիմունքներ», «Կարիերա սկսելու/զարգացման գործիքներ/ռեզյումեի, ուղեկցող նամակի կազմում և հաջող հարցազրույցի գաղտնիքներ. Հեռավար ուսուցում. անվճար ուսուցման ազատ հարթակներ», «Խոսքի արվեստ», «Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրներ», «Առողջ ապրելակերպ», «Առաջնորդություն և թիմային աշխատանք»:

Leave a Comment