Իրազեկ քաղաքացին համատեր է

Գյումրիում 1526 բազմաբնակարան շենքի կառավարումն իրականացվում է 23 համատիրությունների կողմից: Գաղտնիք չէ, որ համատիրությունների՝ օրենքով սահմանված լիազորությունների մեծ մասը

չեն իրականացվում միջոցների ոչ լրիվ հավաքագրման արդյունքում: Բացի այդ, բնակչության շրջանում առկա է իրավունքներից և գումարների օգտագործման ուղիներից անտեղյակության բարձր մակարդակ:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները` «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը, Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ, իրականացրեց «Իրազեկ քաղաքացին համատեր է» ծրագիրը, որի նպատակն էր` նպաստել համատիրությունների գործունեության արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը և համատիրությունների նկատմամբ բնակչության վստահության ավելացմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվել է Գյումրու համատիրությունների ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ հետազոտություն:

Գյումրու համատիրությունների ֆինանսատնտեսական գործունեության հետազոտության արդյունքների ներկայացումը և ոլորտի խնդիրներն արծարծող հանրային քննարկումը տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում:

Gyumri Visual Budget