Առաջարկներ՝ Գյումրու ավագանու նիստին

Սեպտեմբերի 12-ին կայացավ Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստի օրակարգում էր նաև Գյումրի քաղաքում աղբահանության աշխատանքների կանոնակարգման մասին որոշման նախագիծը, որն իր մեջ ներառում է քաղաքի վարչական տարածքում աղբահանության ժամանակացույցը, աղբամանների տեսակները, քանակը և դրանց` ըստ փողոցների, տեղադրման վայրերը: Նման որոշման ընդոuնման առաջարկ էր ներկայացրել Կոմպասս ՀԿ-ն «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի շրջանակներում հրապարակված ԶԵԿՈՒՅՑ-ում:

Կոմպասս ՀԿ-ն ներկայացված նախագծի հետ կապված ևս ուներ առաջարկներ, որը նիստի ժամանակ ներկայացվեց ավագանու անդամ, Գյումրիում աղբահանության ոլորտի մոնիտորինգային ծրագրի առանցքային խմբի ներկայացուցիչ Սուսաննա Աստոյանի կողմից։ Առաջարկներին արձագանքեց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ` Կնյազ  Մանասյանը։ Որոշում կայացվեց առաջարկները քննարկել ավագանու համապատասխան հանձնաժողովում: