Մամուլի հաղորդագրություն

 

Ս.թ.  մայիսի  10-ին՝  ժամը  12:00-ին,  Նանե հյուրանոցի մեծ դահլիճում (հասցե՝ Գարեգին Նժդեհ 1/5) տեղի  կունենա  «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի արդյունքների ներկայացման ամփոփիչ միջոցառումը:

««Կոմպասս»   գիտահետազոտական,  կրթական  և խորհրդատվական  կենտրոն» ՀԿ-ն 2016թ-ի հունիսից իրականացրել է «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքում համայնքապետարանի կողմից արտաքին լուսավորության, աղբահանության ու սանիտարական մաքրման ոլորտներում մատուցվող ծառայությունների որակի ուսումնասիրությունը, ոլորտում առկա խնդիրների բացահայտումն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկների մշակումը:

Մշտադիտարկման       շրջանակներում       ուսումնասիրվել       են       Գյումրիում աղբահանության   և   լուսավորության   ոլորտներում   մատուցվող   ծառայությունների որակը, վեր են հանվել առկա խնդիրները և մշակվել ոլորտների բարելավման ուղղությամբ առաջարկներ: Զեկույցները հասանելի են կայքում:

Ծրագիրն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

 

Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար.

 

Հեռ.`      (+374 95) 16 01 00

(+374 93) 46 30 26

 

Էլ.հասցե` [email protected]