Միջազգային կոնֆերանս – մասնակիցների հավաքագրում

Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում

Գիտե՞ք արդյոք, թե ինչպես է ձեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինները մշակում և ծախսում բյուջեն: Ձեզ հետաքրքրու՟մ է տվյալների վիզուալացումը:

Դիմեք որպես կոնֆերանսի մասնակից, որը կազմակերպվել է ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ կողմից՝ «Վայզգրադ» միջազգային հիմնադրամի և Նիդեռլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարության կողմից։

Կոնֆերանսի վերջնանպատակն է բարձրացնել քաղաքացիների մասնակցության մակարդակը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունը` արդյունավետ կառավարման, տեղեկատվության հոսքերի բարելավման և բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

Չեխիայից, Հունգարիայից և Սլովակիայից ժամանած մասնագետները կոնֆերանսի ընթացքում կներկայացնեն տվյալների վիզուալացման իրենց երկրների փորձը,  բյուջետային տվյալների օգտագործման հետ կապված առաջացած խնդիրները, հիմնական դրույթներ, որոնք կօգնեն ավելի թափանցիկ դարձնել հանրային ֆինանսական միջոցների օգտագործման գործընթացը։
Կոնֆերանսը տեղի կունենա անգլերեն լեզվով:

 

Երբ` Հոկտեմբերի 26-28, 2017 թ

Որտեղ` Գյումրի, Հայաստան

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` Հոկտեմբերի  20, 2017 թ.

Վճարը` Կոնֆերանսի մասնակցությունը անվճար է: Ճանապարհածախսը և կեցության ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից:

Ով կարող է դիմել` Մասնակցել կարող են տարբեր ոլորտի մասնագետներ` լրագրողներ, IT- մասնագետներ, հետազոտողներ, պետական, ոչ պետական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ,  ովքեր ունեն տվյալների վիզուալացման աշխանքների փորձ:

Ինչպես դիմել` Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դիմում-հայտը, ինչպես նաև ուղարկեք Ձեր CV- ին (ինքնակենսագրականը) [email protected] հասցեին:

 

Կոնֆերանսի նպատակ ունի.

  • Քննարկել, թե ինչպես կարելի է բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը և տեղական կառավարման մարմինների թափանցիկությունը `արդյունավետ կառավարման և նորարարական տեխնոլոգիաների միջոցով:
  • Քննարկել, թե ինչպես տեղի բնակչությանը ներգրավվել և շահագրգռել օգտագործել տվյալների վիզուալացման կայքերը և գործիքները՟
  • Մշակել հանրային տվյալների վիզուալացման կիրառելի ուղեցույցներ:

 

Հյուրընկալող կազմակերպությունn և գործընկերները.

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի նպատակներն ուղղված են Հայաստանի սոցիալական, տնտեսական, հասարակական, քաղաքական և այլ ոլորտների արդյունավետ քաղաքականությունների զարգացմանը` հետազոտությունների իրականացման, կրթական ծառայությունների, խորհրդատվության տրամադրման և շահերի պաշտպանության միջոցով:

ԻՆԵԿՈ ինստիտուտը Սլովակիայում գործող հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է տնտեսական և սոցիալական բարեփոխումներ իրականացնելու նպատակով, որոնք  կնպաստեն Սլովակիայում տնտեսության կայուն զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանը:

Բուդապեշտ ինստիտուտը հանդիսանում է տնտեսագետների և քաղաքագետների միավորող կառույց է, ովքեր կիսում են պետական կառավարման ոլորտի տեսական եւ գործնական գիտելիքներ: Ինստիտուտն իրականացնում է անկախ հետազոտություն և վերլուծություն` քաղաքականության, մոնիտորինգի և գնահատման մշակմանը աջակցելու նպատակով:

Տնտեսական ու շուկայական հետազտությունների ինստիտուտի նպատակն է ուսումնասիրել Չեխիայում տնտեսական, սոցիալ-տնտեսական և քաղաքական գործընթացները և հրապարակել արդյունքները: